Հայոց Ցեղասպանության մասին ֆրանսերեն գրքերի շնորհանդես Երևանում

26.05.2015 16:22
Հայոց Ցեղասպանության մասին ֆրանսերեն գրքերի շնորհանդես Երևանում

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտում տեղի է ունեցել 1915 թ. Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆրանսերեն լեզվով չորս գրքերի շնորհանդես։

Գրքերի հրատարակումն իրականացվել է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»–ի  ֆինանսական աջակցությամբ, փարիզյան քաղաքապետարանում Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի ջանքերով, ինչպես նաև հայ և ֆրանսիական մայրաքաղաքների քաղաքապետարանների կազմակերպված ցուցահանդես–վաճառքի  շրջանակներում։

Ցուցանմուշների շարքում են ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» նկարազարդած հրատարակությունը, Սարգիս Թորոսյանի «Դարդանելից մինչև Պաղեստին» հուշագրությունները, «100 ֆոտոպատմություն Հայոց ցեղասպանության մասին» հատուկ նախագիծը  և Ավրորա Մարդիգանյանի «Հոշոտված Հայաստան» գիրքը։

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ այս գրքերը մեծ հաջողություն ունեցան Փարիզում։ Երեք օր առաջ, վաճառքի հանված, բոլոր տպագիր հրատարակությունները ամբողջությամբ գնված էին, քանի որ ցուցահանդեսի գրեթե բոլոր այցելուները գերադասեցին ձեռք բերել գրքերը», – լրագրողներին շնորհանդեսի ժամանակ ասաց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։

Նա նաև նշեց, որ ներկայացված գրքերն առաջին անգամ էին թարգմանվել հայերեն։ Ընդ որում հենց Դեմոյանի գիրքը մարտին ներկայացվել էր փարիզյան հեղինակավոր միջազգային գրքի սրահում։

Իր հերթին «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»–ի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը նշեց, որ իր գլխավորած բանկի միավորումը ծրագրին շատ պատասխանատու քայլ էր։

«Մենք ուզում էինք մեր համեստ լուման ներդնել Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների անցկացման մեջ։ Ծրագիրը շատ պատասխանատու էր, այդ իսկ պատճառով մենք նաև ներգրավեցինք մեր ֆրանսիացի գործընկերներին, որոնք մեծ ներդրում ունեցան ծրագրի իրականացման հարցում», – ընգծեց Անդրեասյանը։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև