ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մայիսի 26–ին նվազել է 0, 32%–ով և 479 դրամ կազմել

26.05.2015 17:35
ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մայիսի 26–ին նվազել է 0, 32%–ով և 479 դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, մայիսի 26. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մայիսի 26–ին իրականացված գործարքների արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը նվազել է 0,32 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել 479 դրամ։

Ֆոնդային բորսայի տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է 400 հազար դոլարի (ավելի քան 191,6 մլն դրամ) 5 գործարք։ Ֆոնդային բորսայում մայիսի 26–ին եվրոյով գործարքներ չեն կատարվել։

Մայիսի 26–ին 1 դոլարի միջին շուկայական փոխարժեքը կազմել է 479,9 դրամ, 1 եվրոյինը` 523,67 դրամ։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև