Հայկական բանկերը լիկվիդային են և ի վիճակի են սպասարկել տնտեսությանը. ԿԲ

26.05.2015 21:05
Հայկական բանկերը լիկվիդային են և ի վիճակի են սպասարկել տնտեսությանը. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայկական բանկերը լիկվիդային են և ի վիճակի են սպասարկել տնտեսությանը, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը։

Նրա խոսքով` 2008թ.–ից Հայաստանում լիկվիդայնության կառավարման պահպանողական քաղաքականություն է իրականացվում, ինչը թույլ է տալիս հայկական բանկերին ցանկացած պահի սպասարկել տնտեսության ցանկացած պահանջներն ու կատարել իրենց պարտականությունները։

«Բանկերը լիկվիդային էին նաև ֆինանսական տեսակետից բարդ 2014 թվականին, իսկ բանկերի կապիտալիզացման մակարդակը բավարար է սեփական տարբեր ռիսկերը կլանելու և կայուն գործունեությունը շարունակելու համար», – ասաց Գրիգորյանը։

Նա նշեց, որ չնայած վարկավորման աճին, բանկերի շրջանում կապիտալի ադեկվատության մակարդակը բավականին բարձր է և թույլ է տալիս զսպել ցանկացած ռիսկ։

Նրա խոսքով` բանկերի կապիտալի շահութաբերությունը վերջին շրջանում բավականին կայուն կերպով կրճատվել է և 2014թ.–ին կազմել է մոտ 4,5 տոկոս, ինչը մրցակցության, չաշխատող ակտիվների աճի և այլ գործոնների հետևանք է։

ԿԲ–ի տվյալներով` 2015թ.–ի ապրիլի 1–ի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերի ակտիվները կազմել են 3 272,1 մլրդ դրամ (տարեսկզբի համեմատ 3,4% անկում), պարտավորությունները` 2 785,7 մլրդ դրամ (4,3% անկում), կապիտալը` 486,4 մլրդ դրամ (2,7% աճ), վարկային ներդրումները` 2 075.6 մլրդ դրամ (3,54% անկում)։ 2015 թ.–ի առաջին եռամսյակում հայկական բանկերի շահութաբերությունը կազմել է 2 249,7 մլրդ դրամ` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 75,2 տոկոսով (1 դոլարը` 479,9 դրամ)։ -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև