Հայկական բանկերում չաշխատող վարկերի մասնաբաժինը 2014թ.-ին կազմել է 6,8%` 2013թ.–ի 4,5%–ի դիմաց

26.05.2015 21:19
Հայկական բանկերում չաշխատող վարկերի մասնաբաժինը 2014թ.-ին կազմել է 6,8%` 2013թ.–ի 4,5%–ի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. 2014 թվականին հայկական բանկերում չաշխատող վարկերի բաժինը կազմել է 6,8%` 2013–ի 4,5%–ի դիմաց, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը։

Նրա խոսքով` չնայած Հայաստանում չաշխատող վարկերի բաժնի աճին, այդ ցուցանիշն ավելի ցածր է, քան շատ երկրներում, այդ թվում` եվրոպական երկրներում։

Նա նաև պարզաբանեց, որ չաշխատող վարկերի քանակի աճ է արձանագրվել տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում։

Գրիգորյանը նշեց, որ չաշխատող վարկերի համեմատաբար բարձր մակարդակը պայմանավորված է այն հանգամանքով, որ վարկավորումը կազմում է բանկերի ակտիվների շուրջ 60-61%–ը, իսկ 2014թ.–ին վարկային պայմանները զգալիորեն թույլ են եղել և վարկեր ներգրավելու հետ կապված խնդիրներ չեն եղել։

«Դա բնականաբար հանգեցնում է բանկերի ակտիվներում չաշխատող վարկերի բաժնի աճի, սակայն նույնիսկ դրանց կտրուկ աճի դեպքում բանկային համակարգը լիովին կարող է հաղթահարել այդ վտանգները` կապիտալիզացիայի իր բարձր մակարդակի հաշվին»,– ասել է Գրիգորյանը։

Նրա խոսքով` նույնիսկ ամենավատ սցենարի դեպքում հայկական բանկերը ֆինանսական կայունության հետ կապված խնդիրներ չեն ունենա։

«Եթե նույնիսկ չաշխատող վարկերի ծավալն աճի, բանկերը բավականաչափ պաշարներ կունենան այդ կորուստների մասին հոգալու համար»,– ասաց Գրիգորյանը։

ԿԲ տվյալներով, 2015թ.–ի մարտին հայկական բանկերում վարկային ներդրումները տարեսկզբի համեմատ կրճատվել են 5%–ով` մարտի վերջին կազմելով 1 893,7 մլրդ դրամ։

Հաշվետու շրջանում չաշխատող վարկերը Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելում աճել են 1,3%–ով` կազմելով 8,3 տոկոս։ Գնահատականների համաձայն, սա բավական բարձր ցուցանիշ է։ 2014թ.–ի մարտին չաշխատող վարկերի մասնաբաժինը կազմել է 6% (1 դոլարը` 479,9 դրամ):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև