29.05.2015 15:25
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. Արտասահմանյան ներդրումների համախառն ներհոսքը (ստացված ոչ բանկային համակարգով և առանց պետկառավարման) Հայաստանի տնտեսության իրական հատված 2014 թվակիանին կազմել է մոտ 60.1 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 1.34 տոկոսով, հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։
Արտասահմանյան ուղղակի ներդրումների ներհոսքը հայկական տնտեսությունում առաջին եռամսյակում կազմել է մոտ 35.2 մլրդ դրամ 2014 թվականի նույն ժամանակահատվածի 69.6 մլրդ–ի դիմաց։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, հաշվետու ժամանակահատվածում իրական հատվածում արտասահմանյան համախառն ներդրումների գծով առաջատար է դարձել Ռուսաստանը։ Այդ երկրի արտասահմանյան ներդրումները հայկական տնտեսության իրական հատվածում կազմել են մոտ 13.3 մլրդ դրամ (անկումը` 72%)։ Միաժամանակ հայկական տնտեսությունում ԱՈՒՆ–ները կազմել են 16.8 մլրդ դրամ։
Հայաստանի տնտեսության իրական հատվածում համախառն արտասահմանյան ներդրումներով առաջատարների եռյակում են նաև Հոլանդիան և ԱՄԷ–ն։
Հոլանդիայի ներդրումները 2015 թվականի առաջին եռամսյակում կազմել են մոտ 10.1 մլրդ դրամ։ ԱՄԷ–ն հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում իրականացրել է մոտ 8.3 մլրդ դրամի ներդրում։ ($1- 479,3 դրամ)։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: