Սբերբանկի նախագահի պաշտոնում վերընտրվել է Գերման Գրեֆը

29.05.2015 20:05
Սբերբանկի նախագահի պաշտոնում վերընտրվել է Գերման Գրեֆը

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի Սբերբանկի բաժնետերերն ուրբաթ կայացած տարեկան ժողովի ժամանակ վարչության նախագահի պաշտոնում վերընտրել են Գերման Գրեֆին, հաղորդում է «Ինտեֆաքսի» թղթակիցը։

Գրեֆի լիազորությունները երկարացվել են 2015թ.–ի նոյեմբերից մինչև 2019թ.–ի նոյեմբեր։ Ապրիլին թոփ–մենեջերն արդեն տեղեկացրել էր, որ Սբերբանկի վարչության նախագահի ընտրության հարցը լուծելու են բաժնետերերը։

Ավելի վաղ նախատեսվում էր, որ բանկի ղեկավարի թեկնածուի հաստատման իրավունքը կփոխանցվի դիտորդական խորհրդին, սակայն ավելի ուշ վարկային կազմակերպությունը հրաժարվեց այդ գաղափարից։ Գրեֆը բացատրեց դա նրանով, որ «Բաժնետիրական միությունների մասին» օրենքում անհրաժեշտ փոփոխություններն այդպես էլ չընդունվեցին։

Գրեֆը գլխավորել է Սբերբանկը 2007թ.–ի հոկտեմբերից։ Մինչ այդ նա զբաղեցնում էր ՌԴ տնտեսական զարգացման և առևտրի նախարարի պաշտոնը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև