01.06.2015 11:31
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում մայիսի 25–ից 29–ն ընկած ժամանակահատվածում բանկերը գնել են շուրջ 66,9 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 477,79 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։
Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել մոտ 4,7 մլն եվրո` մեկ եվրոյի դիմաց 522,89 դրամ փոխարժեքով, և շուրջ 657,7 մլն ռուբլի` 1 ռուբլու դիմաց 9,36 դրամ միջին կշռված փոխարժեքով։
Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 63,1 մլն դոլար, շուրջ 8,9 մլն եվրո և շուրջ 214 մլն ռուբլի` համապատասխանաբար 480,1 դրամ, 528,16 դրամ և 9,49 դրամ միջին կշռված փոխարժեքով
Բացի այդ, 2015թ.–ի մայիսի 18–ից 24–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի` դրամով տրամադրած վարկերի ծավալը կազմել է շուրջ 33,3 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 33,1 մլն դոլար։ (1 դոլարը` 478,54 դրամ) –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: