Բացվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ 56-րդ` «Տերյան» մասնաճյուղը

01.06.2015 18:27
Բացվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ 56-րդ` «Տերյան» մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /ԱՌԿԱ/. Բացվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ  ԲԱՆԿԻ թվով 56-րդ` «Տերյան» մասնաճյուղը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` մասնաճյուղը գտնվում է Սայաթ-Նովա 7 հասցեում:

«Տերյան»  մասնաճյուղի գործարկումը բանկի կողմից նախաձեռնված և անընդհատ իրականցվող  մասնաճյուղային  ցանցի զարգացման և կատարելագործման ծրագրի հերթական քայլն է: Այս մասնաճյուղը հանդիսանում  է  այս տարի  բանկի կողմից  Երևան քաղաքում գործարկված մասնաճյուղերից  երկրորդը, իսկ Հայաստանում բացված մասնաճյուղերից՝ չորրորդը: Այս տարի բանկը ակնկալում է բացել ևս երկու մասնաճյուղ մարզերում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Նորաբաց մասնաճյուղում կգործի կանխիկի ընդունման տերմինալ, որի միջոցով քաղաքացիները կկարողանան շուրջօրյա կատարել  գործարքներ ՝  կոմունալ վճարումներ (Էլեկտրոէներգիա,  գազ և գազի սպասարկում,  ջուր, ֆիքսված և բջջային հեռախոսակապ, ինտերնետ ծառայություններ` Ucom, Orange, VivaCell, Beeline): Ինչպես նաև վարկերի մարում՝ գրաֆիկով նախատեսված օրը և դրանից շուտ, մուտքեր կատարել ընթացիկ և քարտային հաշիվներին, իրականացնել ավանդի համալրում:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ բանկի բոլոր կանխիկի ընդունման տերմինալով գործարքներ կատարելու ժամանակ բանկի կողմից չի գանձվում որևէ վճար ծառայության մատուցման համար:

Հունիսի 1-ից մինչև հուլիսի 3-ը ներառյալ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ  ԲԱՆԿԻ նորաբաց «Տերյան»  մասնաճյուղում  հաճախորդները կստանան  վարկեր և վարկային գծեր 1%-ից ավելի ցածր տոկոսադրույքով, իսկ ավանդ ներդնելու դեպքում գործող տարեկան տոկոսադրույքը կլինի 1%-ով ավելի բարձր սակագնով:

Բացի այդ, American Express Blue քարտ պատվիրող քաղաքացիներն էլ կազատվեն առաջին տարվա սպասարկման միջնորդավճարի գանձումից:

«Տերյան» մասնաճյուղում բոլոր քաղաքացիներին կառաջարկվեն  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՈՒՄ գործող ծառայությունները իրենց ամբողջ ծավալով և բարձրակարգ սպասարկմամբ:

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակում: 2006թ.–ի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` իրականացնելով նշանակալից ֆինանսական ներդրում բանկի կապիտալում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև