Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերն ապրիլին աճել են 8,3%–ով

02.06.2015 17:52
Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերն ապրիլին աճել են 8,3%–ով

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերը 2015թ.–ի ապրիլին ավելացել են 8,3 տոկոսով` կազմելով 40,2 մլրդ դրամ, իսկ վարկային ներդրումներն ավելացել են 1,0 տոկոսով։ Նման տվյալներ է ներկայացնում ՀՀ ԱՎԾ–ն։

ԱՎԾ–ի տվյալներով` կարճաժամկետ ժամկետանց վարկերն ավելացել են 5,9 տոկոսով` հասնելով 26,5 մլրդ դրամի, երկարաժամկետ վարկերն ավելացել են 13,1 տոկոսով` հասնելով 13,6 մլրդ դրամի։

Միաժամանակ երկարաձգցված վարկերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են մոտ 125 մլրդ դրամ` նվազելով 4,4 տոկոսով։

Ապրիլի վերջի դրությամբ վարկային ներդրումները կազմել են 1 912,3 մլրդ դրամ` գրանցելով 1,0 տոկոսի աճ։ Միաժամանակ դրամային վարկերն ավելացել են 1,6 տոկոսով` կազմելով 642,1 մլրդ դրամ, իսկ արժութային վարկերը` 0,7 տոկոսով` կազմելով 1 270,2 մլրդ դրամ։

Անհրաժեշտ է նշել, որ որոշ հայկական բանկեր դրամային լիկվիդայնության պակասի պատճառով 2015 թ.–ի հունվարին սահմանափակել են վարկավորումը` վարկեր տրամադրելով միայն իրենց հաճախորդներին, իսկ որոշ բանկերը պարզապես խստացրել են վարկերի տրամադրման պայմանները։

Հայկական բանկերի ընդհանուր վարկերն ապրիլի վերջին կազմել են 2 077,6 մլրդ դրամ (0,8 տոկոսի աճ)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև