ԵԿԲ–ն պահպանել է հիմնական տոկոսադրույքը

03.06.2015 20:26
ԵԿԲ–ն պահպանել է հիմնական տոկոսադրույքը

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) չորեքշաբթի օրվա նիստից հետո չի փոփոխել վարկային հիմնական տոկոսադրույքը` թողնելով այն ռեկորդային ցածր մակարդակում` տարեկան 0.05 տոկոս, ասվում է բանկի հաղորդագրությունում։

ԵԿԲ–ի դեպոզիտների տոկոսադրույքը մնացել է մինուս 0.2% մակարդակում, մարժինալային վարկերի տոկոսադրույքը` 0.3 տոկոս, հաղորդում է vestifinance.ru–ն։
Bloomberg գործակալության հարցմանը մասնակցած վերլուծաբանների մեծամասնությունը տոկոսադրույքների փոփոխություն չէր ակնկալում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև