Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունիսի 3–ին աճել է 0,22%–ով և կազմել է 478,05 դրամ 1 դոլարի դիմաց

03.06.2015 20:43
Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունիսի 3–ին աճել է 0,22%–ով և կազմել է 478,05 դրամ 1 դոլարի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը հունիսի 3–ին հունիսի 2–ի ցուցանիշի համեմատ աճել է 0.22 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել է 478.05 դրամ։

Ֆոնդային բորսայի ներկայացրած տվյալների համաձայն, այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է 4.3 մլն դոլարի (շուրջ 2.1 մլրդ դրամ) 26 գործարք։ Միաժամանակ NASDAQ OMX Արմենիայում եվրոյով գործարք հունիսի 3–ին չի իրականացվել։

Հունիսի 3–ին 1 դոլարի միջին շուկայական փոխարժեքը կազմել է 477,4 դրամ, 1 եվրոյինը` 530,87 դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև