Archives by Month:

Calendar:

  • Calendar

    June 2015
    M T W T F S S
    1234567
    891011121314
    15161718192021
    22232425262728
    2930  
  • Archive for June 4th, 2015

    «Երևան Ջուր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ դադարեցվել է TANDEM Payments-ի հետ պայմանագրի գործողությունը

    Thursday, June 4th, 2015

    «Երևան Ջուր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ դադարեցվել է TANDEM Payments-ի հետ պայմանագրի գործողությունը` վերջինիս տերմինալների միջոցով «Երևան Ջուր» ՓԲԸ-ի ծառայությունների դիմաց վարձավճարների ընդունման վերաբերյալ:

    ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ աճել է 0,12 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 477,52 դրամ

    Thursday, June 4th, 2015

    Հունիսի 4–ի դրությամբ Հայաստանի արտարժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, հունիսի 3–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0.12 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 477,52 դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունիսի 4–ին նվազել է 0,06%–ով և կազմել է 477,75 դրամ 1 դոլարի դիմաց

    Thursday, June 4th, 2015

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը հունիսի 4–ին, հունիսի 3–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,06 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել է 477,75 դրամ։

    Հայաստանի ֆոնդային բորսայում գործարքների ծավալն 1–ին եռամսյակում նվազել է 38.3%–ով և 9.6 մլրդ դրամ կազմել

    Thursday, June 4th, 2015

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում գործարքների ծավալն 1–ին եռամսյակում կազմել է մոտ 9 670.1 մլն դրամ` 2014 թվականի առաջին եռամսյակի համեմատ նվազելով 38.3 տոկոսով, հայտնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։

    Մեկ օր առաջ գրանցված աճից հետո եվրոն կայունացել է դոլարի նկատմամբ

    Thursday, June 4th, 2015

    Դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքը հինգշաբթի կայուն է չորեքշաբթի օրվա առուվաճառքում արժևորումից հետո, որը պայմանավորված էր Եվրոպական կենտրոնական բանկի` գնաճի կանխատեսման բարելավմամբ, ինչպես նաև Հունաստանի և միջազգային վարկատուների միջև համաձայնագրի ստորագրման ակնկալիքներով, վկայում են առուվաճառքների տվյալները։