Մեկ օր առաջ գրանցված աճից հետո եվրոն կայունացել է դոլարի նկատմամբ

04.06.2015 13:47
Մեկ օր առաջ գրանցված աճից հետո եվրոն կայունացել է դոլարի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. Դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքը հինգշաբթի կայուն է չորեքշաբթի օրվա առուվաճառքում արժևորումից հետո, որը պայմանավորված էր Եվրոպական կենտրոնական բանկի` գնաճի կանխատեսման բարելավմամբ, ինչպես նաև Հունաստանի և միջազգային վարկատուների միջև համաձայնագրի ստորագրման ակնկալիքներով, վկայում են առուվաճառքների տվյալները։

Մոսկվայի ժամանակով 7։55–ին եվրոն չնչին նվազում է գրանցել մինչև 1.1266 դոլար նախորդ փակման ժամանակ 1.1275 դոլարից մեկ եվրոյի դիմաց, հայտնում է Փրայմը։ Իենի նկատմամբ դոլարի փոխարժեքն աճում էր մինչև 124.5 իեն դոլարի դիմաց 124.24 իենից։ Դոլարի ցուցիչը (դոլարի փոխարժեքն ԱՄՆ–ի հիմնական առևտրային գործընկեր ընկերների վեց արժույթների զամբյուղի նկատմամբ) ավելացել է 0.04 տոկոսով` մինչև 95.41 կետ։

Եվրոպական ֆինանսական կարգավորիչը եվրագոտու կանխատեսումը 2015 թվականի համար բարելավել է մինչև 0.3 տոկոս զրոյական նիշից, չորեքշաբթի հայտնել է ԵԿԲ ղեկավար Մարիո Դրագին։ ԵԿԲ–ն նաև հաստատել է 2016 և 2017 թվականների գնաճի կանխատեսումը, համապատասխանաբար, մինչև 1.5 տոկոս և 1.8 տոկոս։

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի բանակցությունները Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի հետ կառուցողական էին, դրանք կշարունակվեն, հինգշաբթի հանդիպումից հետո ասել են Հունաստանի վարչապետն ու ԵՀ ղեկավարը։ Հանդիպումը տևել է գրեթե 2.5 ժամ, այնուհետև աշխատանքային ընթրիքի ժամանակ Ցիպրասին և Յունկերին միացել է Եվրախմբի (Եվրագոտու ֆինանսների նախարարների խորհուրդ) ղեկավար Երուն Դեյսելբլումը։

«Բավականին զարմանալի կլինի, եթե Հունաստանի շուրջ համաձայնագիր չստորագրվի»,– Ֆրանս Պրես գործակալությունը մեջբերում է AMP Capital Investors գլխավոր ներդրումային ռազմավար Կիտ Փուրի (Keith Poore) խոսքը։

Հունաստանը բանակցություններ է վարում ԵՄ–ի և ԱՄՀ–ի հետ ավելի քան 240 մլրդ եվրոյի պարտքի կարգավորման և նրանցից ֆինանսական օգնության վերջին տրանշերի ապասառեցման ուղղությամբ։ Պարտքերը գոյացել են 2010 և 2012 թվականներին դեֆոլտից հունական բյուջեն փրկելուց հետո։ Վարկատուների կանխատեսումները, որ տնտեսման կոշտ միջոցները թույլ կտան Հունաստանին վճարել վարկերը, չեն արդարացել։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև