«Երևան Ջուր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ դադարեցվել է TANDEM Payments-ի հետ պայմանագրի գործողությունը

04.06.2015 21:19
«Երևան Ջուր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ դադարեցվել է TANDEM Payments-ի հետ պայմանագրի գործողությունը

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. «Երևան Ջուր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ դադարեցվել է TANDEM Payments-ի հետ պայմանագրի գործողությունը` վերջինիս տերմինալների միջոցով «Երևան Ջուր» ՓԲԸ-ի ծառայությունների դիմաց վարձավճարների ընդունման վերաբերյալ:

««Երևան Ջուր ՓԲԸ»-ն տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ դադարեցվել է TANDEM Payments-ի հետ պայմանագրի գործողությունը: Պատճառը TANDEM Payments -ի կողմից պայմանագրի խախտումն է, ինչի հետևանքով Երևան Ջրի հանդեպ կուտակվել է զգալի դրամական պարտավորություն», – հաղորդում է «Երևան Ջուր ՓԲԸ»-ի մամուլի ծառայությունը։

«Երևան Ջուր» ՓԲԸ–ն կոչ է անում բաժանորդներին` այսուհետ խուսափել TANDEM Payments -ի տերմինալներով վճարումներից` միաժամանակ տեղեկացնելով, որ արդեն իսկ կատարած վճարումները մնում են ուժի մեջ։

«Երևան-ջուր» ՓԲԸ-ն մայրաքաղաքի ջրային համակարգի կառավարման իրավունք ունի, որի նպատակն է Երևանում, Արարատում, Արագածոտնում և Կոտայքի մարզում խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայություններ մատուցելը։ «Երևան-ջուր» ՓԲԸ-ն Հայաստանի լիազոր ներկայացուցիչն է։ Հիմնվել է ֆրանսիական Veolia Generale des Eaux կազմակերպության կողմից, որը 2005 թվականին հաղթել է «Երևանի ջրմուղը» վարձակալելու՝ Համաշխարհային բանկի կողմից հայտարարված մրցույթում։  -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև