Անելիք բանկը թողարկել է Visa Platinum պրեմիում դասի նոր քարտատեսակ

05.06.2015 13:06
Անելիք բանկը թողարկել է Visa Platinum պրեմիում դասի նոր քարտատեսակ

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ–ը թողարկել է նոր` Visa Platinum պրեմիում դասի քարտ, որի քարտապանները հնարավորություն ունեն օգտվել սպասարկման բազմաթիվ առավելություններից` աշխարհի տարբեր երկրներում և օգտվել արտերկրի առևտրի և սպասարկման կետերի կողմից առաջարկվող բազմաթիվ զեղչերից, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

«Անելիք Բանկի Visa Platinum պրեմիում դասի քարտատեսակն իր մեջ ներառում է հատուկ արտոնությունների մի ամբողջ փաթեթ` ուղևորությունների, հանգստի, ռեստորաններից օգտվելու և գնումների համար։ Visa Platinum քարտի հետ տրամադրվող Priority Pass քարտերն ապահովում են մուտք աշխարհի 100 երկրների օդանավակայաններում տեղակայված ավելի քան 600 VIP սրահներ։ Տվյալ քարտի միջոցով հնարավոր է ամրագրել հյուրանոցային համարներ 130 երկրների հյուրանոցներում, որտեղ ամրագրումները հնարավոր է կատարել ինչպես 12 ամիս առաջ, այնպես էլ վերջին րոպեին»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:

Նա հավելել է, որ սա բանկի հաճախորդներին տրամադրվող հարմարավետության և շահավետության հերթական դրսևորումն է: Visa Platinum քարտապանը կարող է ուղղակի կատարել հյուրանոցային համարի ամրագրում http://www.hotelclub.com/visa/en կայքում և ստանալ զեղչեր աշխարհի 50.000-ից ավելի հյուրանոցներում

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Բանկի 100 տոկոս բաժնետերը լիբանանյան CreditBank–ն է։--0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև