Դոլարը և եվրոն կրկին թարմացրել են ռուբլու նկատմամբ առավելագույն ցուցանիշները

05.06.2015 14:23
Դոլարը և եվրոն կրկին թարմացրել են ռուբլու նկատմամբ առավելագույն ցուցանիշները

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. Դոլարը և եվրոն հինգշաբթի աճել են «Մոսկվայի  բորսայում» առուվաճառքի բացման ժամանակ` հերթական անգամ թարմացնելով երկամսյա առավելագույն ցուցանիշները, ռուբլին նվազել է նավթի գների անկման և աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին։

ԱՄՆ դոլարի առուվաճառքը սկսվել է ԱՄՍ–ում (առևտրի միասնական սեսիա) 1 դոլարի դիմաց 56,35-56,77 ռուբլի միջակայքով գործարքներով, միջինը երկու րոպեում փոխարժեքը կազմել է 1 դոլարի դիմաց 56,63 ռուբլի, դա 17 կոպեկով բարձր  է նախորդ փակման մակարդակից։ Եվրոն միաժամանակ ավելացել է 22 կոպեկով` կազմելով 63,79 ռուբլի։ Երկարժույթ զամբյուղն աճել է 19 կոպեկով` մինչև 59,85 ռուբլի, հաղորդում է ԻՆՏԵՐՖԱՔՍ–ը։

Դոլարը 1,64 ռուբլիով բարձր է եղել գործող պաշտոնական փոխարժեքից, եվրոն` 1,84 ռուբլով բարձր էր պաշտոնական փոխարժեքից։ Դոլարի և եվրոյի փոխարժեքները հերթական անգամ նորացրել են ապրիլի սկզբից ի վեր մաքսիմումները։

Դոլարի և եվրոյի նկատմամբ ռուբլու անկումը կապված է նավթի գների նվազման, աշխարհաքաղաքական ռիսկերի աճի, ինչպես նաև նախորդ օրերին ֆոնդային շուկայում բացասական դինամիկայի հետ։

Նավթն ուրբաթ առավոտյան կայուն է նախորդ օրերի անկումից հետո` նավթ արտահանող երկրների կազմակերպության նիստի սպասման ֆոնին, հաղորդում է MarketWatch–ը։ Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսները Մոսկվայի ժամանակով ժամը 8։25–ին աճել են 0,08 դոլարով (0,13 տոկոս)` մինչև մեկ բարելի դիմաց 62,11 դոլար։ Հինգշաբթի շուկայի փակման ժամանակ ֆյուչերսների արժեքը նվազել է 1,77 դոլարով (2,77 տոկոս)` բարելի դիմաց 62,03 դոլար։ Այս շաբաթվա սկզբից Brent–ն էժանացել է 5,3 տոկոսով սպասումների ֆոնին, որ ՕՊԵԿ–ը չի կրճատի նավթի արդյունահանումը գալիք նիստում։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև