Հայկական դրամը 4 ամսում արժեզրկվել է դոլարի նկատմամբ 15,69%. ԵՏՀ տվյալներ

05.06.2015 15:49
Հայկական դրամը 4 ամսում արժեզրկվել է դոլարի նկատմամբ 15,69%. ԵՏՀ տվյալներ

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայկական դրամի արժեզրկումը ԱՄՆ դոլարի նկատմամբ 2015թ.–ի հունվար–ապրիլին կազմել է 15,69 տոկոս։ Այդ մասին ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքում։

ԵՏՀ տվյալների համաձայն` Հայաստանում 2015թ.–ի հունվար–ապրիլին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 476,46` 2014թ.–ի նույն շրջանի 411,85 դիմաց (աճը`15,69 տոկոս): Հայաստանում մեկ եվրոյի փոխարժեքը հաշվետու շրջանում կազմել է 531,52 դրամ`565,25 դրամի դիմաց։ Միաժամանակ հաշվետու շրջանում ռուբլու նկատմամբ հայկական դրամն ամրապնդվել է 31,9 տոկոսով, ընդ որում ռուբլու փոխարժեքը կազմել է մեկ ռուբլու համար 7,96 դրամ։

Հաղորդագրության համաձայն` ԵՏՄ երկրների շարքում աճի առավել մեծ տեմպեր է արձանագրել ռուսական ռուբլու փոխարժեքը ԱՄՆ դոլարի համեմատ` 69,99 տոկոս (1 դոլարի դիմաց 59,70 ռուբլի), եվրոյի` 38,39 տոկոս (6,76 ռուբլի մեկ եվրոյի դիմաց)։

Բելառուսական ռուբլու արժեզրկումը ԱՄՆ դոլարի համեմատ 2015թ.–ի հունվար–ապրիլին, 2014թ.–ի նույն շրջանի համեմատ, կազմել է 50,76 տոկոս, իսկ եվրոյի` 22,56 տոկոս։ Ղազախստանում տենգեի արժեզրկումը դոլարի համեմատ կազմել է 6,78 տոկոս, ինչը ԵՏՄ երկրների շարքում ամենացածր ցուցանիշն է. իսկ եվրոյի նկատմամբ տենգեն ամրապնդվել է` 13,27 տոկոսով։

«2015թ.–ի հունվար–ապրիլին ԵՏՄ անդամ–երկրների ազգային արժույթների փոխարժեքները դոլարի համեմատ զգալիորեն բարձր են եղել, քան անցած տարվա համապատասխան շրջանում»,– նշվում է հաղորդագրությունում։

Միաժամանակ, փետրվար–ապրիլին ռուսական ռուբլին զգալիորեն ամրապնդվել է ԱՄՆ դոլարի և եվրոյի համեմատ, ինչն ազդել է այլ ազգային արժույթների վրա. հայկական դրամը և բելառուսական ռուբլին նույնպես ամրապնդվել են, իսկ ղազախական տենգեն դանդաղեցրել է դոլարի նկատմամբ թուլացումը։

Եվրոյի նկատմամբ ազգային արժույթների փոխարժեքների դինամիկայի վրա ազդել է նաև ԱՄՆ դոլարի համեմատ եվրոյի թուլացումը։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև