Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 86 մլն դոլար

08.06.2015 10:49
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 86 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հունիսի 1–ից 5–ն ընկած ժամանակահատվածում բանկերը գնել են շուրջ 86 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 476,61 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել մոտ 8,2  մլն եվրո` մեկ եվրոյի դիմաց 524,85 դրամ փոխարժեքով, և շուրջ 808,4 մլն ռուբլի` 1 ռուբլու դիմաց 8,81 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 88,4 մլն դոլար, շուրջ 11,1 մլն եվրո և շուրջ 257,6 մլն ռուբլի` համապատասխանաբար 478,22 դրամ, 529,91 դրամ և 9,02 դրամ միջին կշռված փոխարժեքով

Բացի այդ, 2015թ.–ի մայիսի 25–ից 31–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի` դրամով տրամադրած վարկերի ծավալը կազմել է շուրջ 32,2 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 50 մլն դոլար։ (1 դոլարը` 476,86 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև