Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունիսի 8–ին նվազել է 0.31%–ով և կազմել է 475.27 դրամ 1 դոլարի դիմաց

08.06.2015 17:36
Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունիսի 8–ին նվազել է 0.31%–ով և կազմել է 475.27 դրամ 1 դոլարի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը հունիսի 8–ին, հունիսի 5–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0.31 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել է 475,27 դրամ։

«ԱՌԿԱ» գործակալությանը ֆոնդային բորսայի ներկայացրած տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է 5.05 մլն դոլարի (շուրջ 2.4 մլրդ դրամ) 31 գործարք։ Միաժամանակ NASDAQ OMX Արմենիայում եվրոյով գործարք հունիսի 8–ին չի իրականացվել։

Հունիսի 8-ի միջին շուկայական փոխարժեքներն են` $1` 476,24 դրամ, €1`  529,91 դրամ։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև