«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»–ը նախատեսում է անցկացնել IPO 5 մլրդ դրամի չափով

08.06.2015 20:56
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»–ը նախատեսում է անցկացնել IPO 5 մլրդ դրամի չափով

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /ԱՌԿԱ/. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն նախատեսում է անցկացնել IPO 5 մլրդ դրամի չափով։ Բանկի սովորական անվանական բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխման և բաժանորդագրության մեկնարկի մասին հաղորդել են «ԱՐՄԵՆԲՐՈԿ»  ներդրումային ընկերության մամուլի ծառայությունում, որն ընտրվել է թողարկման տեղաբաշխող։

Հաղորդագրության համաձայն, «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»–ը պաշտոնապես տեղեկատվություն է տարածել արժեթղթերի նոր թողարկման և հրապարակային տեղաբաշխման առաջարկի վերաբերյալ 2015 թ.–ի մայիսի 29-ին: Բանկի բաժնետոմսերի տեղաբաշխող է ընտրվել  «ԱՐՄԵՆԲՐՈԿ»–ը, որն իրականացնելու է բաժանորդագրման ողջ գործընթացը:

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի բաժնետոմսերի բաժանորդագրությունը տևելու է մինչև 2015 թ.–ի դեկտեմբերի 30-ը։ Այս առաջարկի արդյունքում նախատեսվում է ամբողջությամբ տեղաբաշխել ընդհանուր թվով 416,670 հատ սովորական բաժնետոմս: Բաժնետոմսերի ընդհանուր գումարային ծավալը շուկայական արժեքով կազմում է 5,000,040,000 ՀՀ դրամ: Այսպիսով, բանկի մեկ բաժնետոմսը ներդրողներին առաջարկվում է 12,000 ՀՀ դրամ գնով:

Բաժանորդագրությանը կարող են մասնակցել ինչպես հայկական, այնպես էլ օտարերկրյա ներդրողները. այդ նպատակով անհրաժեշտ է դիմել «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ներդրումային կազմակերպության գրասենյակ։

Արժեթղթերի տեղաբաշխման ազդագիրը տեղադրված է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի  պաշտոնական կայքում՝ http://www.aeb.am/am/հաշվետվություններ/ազդագիր հասցեով: ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ազդագրի գրանցումն ուժի մեջ է մտել 2015 թ.–ի մայիսի 26-ից։

Ըստ ազդագրում թողարկողի կողմից ներկայացված տեղեկատվության, տեղաբաշխման արդյունքում ներգրավված դրամական միջոցները հիմնականում ուղղվելու են ՀՀ փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը, սպառողական վարկերի տրամադրմանը և պետական արժեթղթերում ներդրումների իրականացմանը:

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն Հայաստանի պետական բանկերից առաջինն է վերակազմավորվել բաժնետիրական բանկի և 1991 թ.–ի օգոստոսի 26-ին գրանցվել  Կենտրոնական բանկում։ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ը Հայաստանի միակ բանկն է,  որի բաժնետոմսերը ցուցակված են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի B հարթակում, նախկինում հաջողությամբ իրականացրել է բաժնետոմսերի 11 թողարկումներ:

2015 թ.–ի հունվարի 1-ի դրությամբ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»–ը ունեցել է 1,425 բաժնետեր, որոնց թվում է նաև Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը` 20% բաժնեմասով:

ԱՐՄԵՆԲՐՈԿ ԲԲԸ-ն հայաստանյան առաջատար ներդրումային ընկերություններից է: Հիմնադրվել է 1994թ.-ին։ Հիմնադրման օրվանից կազմակերպությունը որդեգրել է ֆոնդային բորսայում ակտիվ աշխատանքի փիլիսոփայություն` մեծ նշանակություն տալով նրա զարգացմանն ու, որպես  հետևանք, ներդրումային նոր իրացվելի գործիքներ ստեղծմանը ։ ($1 – 476,24 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև