Archives by Month:

Calendar:

  • Calendar

    June 2015
    M T W T F S S
    1234567
    891011121314
    15161718192021
    22232425262728
    2930  
  • Archive for June 9th, 2015

    ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունիսի 9–ին նվազել է 0,31%–ով և 476,74 դրամ կազմել

    Tuesday, June 9th, 2015

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հունիսի 9–ին իրականացված գործարքների արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը նվազել է 0.31 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել 476,74 դրամ։

    ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 0,07 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 476,17 դրամ

    Tuesday, June 9th, 2015

    Հունիսի 9–ի դրությամբ Հայաստանի արտարժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, հունիսի 8–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,07 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 476,17 դրամ։

    Ամերիաբանկին 20 մլն դոլար վարկ է տրամադրել Հայաստանի ՓՄՁ–ն ֆինանսավորելու համար

    Tuesday, June 9th, 2015

    ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը (OPEC Fund for International Development (OFID)) և Ամերիաբանկը ստորագրել են պայմանագիր` 20 մլն ԱՄՆ դոլարի չափով Ամերիաբանկին վարկ տրամադրելու մասին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

    Վարկատուները նոր առաջարկներ են ստացել Հունաստանից երեքշաբթի առավոտյան. ԵՀ

    Tuesday, June 9th, 2015

    Վարկատուները նոր առաջարկներ են ստացել Հունաստանից պարտքային խնդրի կարգավորման վերաբերյալ երեքշաբթի առավոտյան, դրանք ուշադիր ուսումնասիրվում են, հայտնեց ԵՀ պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

    Հայաստանում գնաճը 2015թ.–ին աստիճանաբար կկայունանա նպատակային ցուցանիշի շուրջ. ԿԲ կանխատեսում

    Tuesday, June 9th, 2015

    Փաստացի գնաճային զարգացումները ցույց են տալիս, որ Հայաստանում գնաճը Կենտրոնական բանկի կանխատեսման շրջանակում է և 2015 թվականին կշարունակի մնալ ընդունելի տատանումների վերին շեմին, ասվում է ԿԲ–ի` 2015 թվականի մայիսի գնաճի վերաբերյալ մեկնաբանությունում։

    Հայաստանի ԿԲ–ն տեղաբաշխել է 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

    Tuesday, June 9th, 2015

    Հայաստանի ԿԲ–ն հունիսի 8-ին տեղաբաշխել է 500 մլն. դրամ ծավալով պարտատոմսեր։Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնել է ԿԲ–ի մամուլի ծառայությունը, տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39073166 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

    Ոսկու գնման գինը Հայաստանում նվազել է 0.7%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 16 706,12 դրամ

    Tuesday, June 9th, 2015

    Հայաստանում ոսկու գնման արժեքն ընթացիկ շաբաթվա ընթացքում մեկ գրամի դիմաց կազմել 16 706,12 դրամ, ինչը նախորդ շաբաթվա ցուցանիշից պակաս է 0.7 տոկոսով կամ 120,49 դրամով։