Ոսկու գնման գինը Հայաստանում նվազել է 0.7%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 16 706,12 դրամ

09.06.2015 12:12
Ոսկու գնման գինը Հայաստանում նվազել է 0.7%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 16 706,12  դրամ

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գնման արժեքն ընթացիկ շաբաթվա ընթացքում մեկ գրամի դիմաց կազմել 16 706,12 դրամ, ինչը նախորդ շաբաթվա ցուցանիշից պակաս է 0.7 տոկոսով կամ 120,49 դրամով։

Միաժամանակ ոսկու բացթողնման արժեքը սահմանվել 18 158,83 դրամ` նվազելով 0.7 տոկոսով կամ 130,97 դրամով։

Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների գները տրամադրել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը»։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանված են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի գնման և բացթողնման հետևյալ գները (պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար)` արծաթ` գնման գին` 232,96 դրամ (3.46 դրամի անկում), բացթողնման գին` 253,21 դրամ (3,77 դրամի անկում), պլատին` գնման գին` 15 578,63 դրամ (310,24 դրամի անկում), բացթողնման գինը` 16 933,3 դրամ (337,21 դրամի անկում), պալադիում` գնման գինը` 10 792,3 դրամ (297,77 դրամի անկում), բացթողնման գին` 11 730,76 դրամ (323,66 դրամի անկում)։ ($1 – 476,24 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև