Ամերիաբանկին 20 մլն դոլար վարկ է տրամադրել Հայաստանի ՓՄՁ–ն ֆինանսավորելու համար

09.06.2015 17:40
Ամերիաբանկին 20 մլն դոլար վարկ է տրամադրել Հայաստանի ՓՄՁ–ն ֆինանսավորելու համար

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /ԱՌԿԱ/. ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը (OPEC Fund for International Development (OFID)) և Ամերիաբանկը ստորագրել են պայմանագիր` 20 մլն ԱՄՆ դոլարի չափով Ամերիաբանկին վարկ տրամադրելու մասին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Վարկը տրամադրվում է 7 տարի ժամկետով և ուղղվելու է Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը, որոնք ապահովում են երկրի համախառն ներքին արդյունքի 35-40%-ը:

Նման ծավալի միանվագ ֆինանսավորմամբ OFID-ն առաջին անգամ է հանդես գալիս Հայաստանում:

«Ամերիաբանկը բարձր է գնահատում OFID-ի հետ նոր գործընկերական հարաբերությունների ստեղծումը»,– ասել է Ամերիաբանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

«Ֆինանսավորման նոր միջոցների ներգրավումը մեզ հնարավորություն կտա մեծացնել ՓՄՁ-ների վարկավորման ծավալները, կապահովի երկարաժամկետ ֆինանսավորման հնարավորություն ՓՄՁ-ներ համար, ինչն էապես կնպաստի նրանց գործունեության ընդլայնմանը, մրցունակության բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, Հայաստանի տնտեսության հետագա զարգացմանը»,-ասել է նա։

Ամերիաբանկն ընդլայնելով համագործակցությունը միջազգային հեղինակավոր կառույցների հետ` արդյունավետ համագործակցության արդյունքում ներգրավել է 320 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով ֆինանսական միջոցներ:

ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը ձևավորվել է 1976թ.–ին ՕՊԵԿ անդամ–երկրների կողմից։ Հիմնական նպատակն է տնտեսական և սոցիալական առաջընթացի խթանումը և զարգացող երկրներին ֆինանսական օգնություն տրամադրելը։

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

Բանկի ակտիվները 2015 թվականին կազմել են 385,8 մլրդ դրամ (անկում` 3,5 տոկոս) պարտավորությունները` 342 մլրդ դրամ (անկում`4,3 տոկոս), կապիտալը` 43,75 մլրդ դրամ (աճ` 3,3%), իսկ վարկային ներդրումները` շուրջ 266,7 մլրդ դրամ (անկում` 11,2 տոկոս)։ Բանկի զուտ շահույթը 2015թ.-ի առաջին եռամսյակում կազմել է 1,5 մլրդ դրամ` 2014թ.–ի առաջին եռամսյակի համեմատ ավելանալով 1,7 տոկոսով։ (1 դոլարը` 476,24 դրամ) -0 –


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև