Դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքն աճում է Հունաստանի պարտքի հարցով ակնկալիքների ֆոնին

10.06.2015 12:02
Դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքն աճում է Հունաստանի պարտքի հարցով ակնկալիքների ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. Դոլարի նկատմամբ եվրոպական արժույթի փոխարժեքն ավելանում է չորեքշաբթի Հունաստանի պարտքային հարցի շուտափույթ լուծման` ներդրողների ակնկալիքների ֆոնին, վկայում են առուվաճառքների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Մոսկվայի ժամանակով 07։43–ի դրությամբ դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքն աճել է մինչև 1.1293 դոլար նախորդ փակմանը գրանցած 1.1282 դոլարից։ Իենի նկատմամբ դոլարի փոխարժեքը նվազել է մինչև 123.30 իեն 124.34 իենից։ Դոլարի ցուցիչը (դոլարի փոխարժեքն ԱՄՆ–ի հիմնական առևտրային գործընկեր երկրների վեց արժույթների զամբյուղի նկատմամբ) նվազել է 0.21 տոկոսով` մինչև 94.99 կետը։

Երեքշաբթի Աթենքը վարկատուներին պարտքի խնդրի կարգավորման նոր առաջարկություններ է փոխանցել, բայց ԵՄ–ի ներկայացուցիչները դրանք անբավարար է համարել։ Չորեքշաբթի հույն վարչապետ Ալեքսիս Ցիպրասը պետք է հանդիպի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելի և ֆրանսիացի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ Աթենքի առաջարկած ծրագրի քննարկման համար։

Սակայն ներդրողները որոշել են անտեսել Հունաստանի պարտքի հարցում անորոշության նոր հատկանիշները` որպես հիմք վերցնելով Ցիպրասի հայտարարությունները։ Երեքշաբթի ելույթ ունենալով լրագրողների առջև` հունական խորհրդարանի ղեկավարն իր կողմից հույս է հայտնել, որ կողմերը կարող են փոխզիջման գալ, որը կարող է համաձայնագրի ստորագրման հանգեցնել չորեքշաբթի։

Ներդրողներին բանակցությունների շուտափույթ ավարտի վստահություն է տալիս նաև ԵՀ փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսի հայտարարությունը։ «Ես կասեի, որ առաջիկա օրերին համաձայնության հասնելը հավանական է»,– նրա խոսքն է մեջբերում Ֆրանս Պրեսը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև