Գազէներգոբանկի վարչության նախագահ է ընտրվել Դավիթ Համբարձումյանը

10.06.2015 14:49
Գազէներգոբանկի վարչության նախագահ է ընտրվել Դավիթ Համբարձումյանը

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. Գազէներգոբանկի տնօրենների խորհուրդը վարչության նախագահ է ընտրել Դավիթ Համբարձումյանին, հայտնում է Банки.ру–ն` հղում անելով վարկային կազմակերպության նյութերին։

Դավիթ Համբարձումյանը գլխավորել է Գազէներգոբանկի կորպորատիվ հատվածը, իսկ 2013 թվականի ամռանից գլխավորել է «Լայֆ» խմբի միջին կորպորատիվ խմբի դեպարտամենտը։ Համբարձումյանին Գազէներգոբանկի վարչության խորհրդի նախագահ նշանակելու մասին որոշումը «Լայֆ» խմբի ղեկավարությունն ընդունել է ապրիլին։

«Գազէներգոբանկ» ԲԲԸ–ն «Լայֆ» ֆինանսական խմբի հիմնական մասնակից Պրոբիզնեսբանկի դուստր կազմակերպությունն է (Կալուգա)։ Գործունեության առաջնահերթ ուղղություններն են` մանրածախ վարկավորումը, կորպորատիվ հաճախորդների դրամահաշվարկային սպասարկումը, արժութային շուկայի և արժեթղթերի հետ գործառնությունները, ավանդների ներգրավումը։ Վարկային կազմակերպությունը վաճառքների բավականին լայն ցանց ունի Կալուգայի, Սմոլենսկի, Տուլայի, Բրյանսկի, Պսկովի և Մոսկվայի շրջաններում։

Банки.ру–ի տվյալներով, 2015 թվականի մայիսի 1–ի դրությամբ, բանկի նետտո–ակտիվները կազմում են 22.90 մլրդ ռուբլի (166-րդ տեղը Ռուսաստանում), կապիտալը (հաշվարկված ՌԴ ԿԲ–ի պահանջներին համապատասխան)` 1.61 մլրդ, վարկային պորտֆելը` 4.02 մլրդ, բնակչության նկատմամբ պարտավորությունները` 17.89 մլրդ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post