Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունիսի 10–ին ավելացել է 0,31%–ով և 1 դոլարի դիմաց կազմել 478,22 դրամ

10.06.2015 17:17
Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունիսի 10–ին ավելացել է 0,31%–ով և 1 դոլարի դիմաց կազմել 478,22 դրամ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հունիսի 10–ին իրականացված գործարքների արդյունքում, հունիսի 9–ի ցուցանիշի համեմատ, ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը ավելացել է 0,31%–ով և 1 դոլարի դիմաց կազմել 478,22 դրամ։

Ֆոնդային բորսայից տրամադրված տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է 4 մլն դոլարի (մոտ 1,9 մլրդ դրամ) 29 գործարք։ Ֆոնդային բորսայում հունիսի 10–ին եվրոյով գործարքներ չեն կատարվել։

Հունիսի 10–ին 1 դոլարի միջին շուկայական փոխարժեքը կազմել է 476,86 դրամ, 1 եվրոյինը` 538,95 դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև