«Idram» ընկերության նոր տնօրեն է նշանակվել Սերգեյ Առաքելյանը

10.06.2015 18:47
«Idram» ընկերության նոր տնօրեն է նշանակվել Սերգեյ Առաքելյանը

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. Սերգեյ Առաքելյանը նշանակվել է «IDRAM» ՍՊԸ–ի նոր տնօրեն։ Նշանակումն իրականացվել է ՀՀ ԿԲ նախագահի` 2013 թ.–ի հունիսի 3–ի որոշման հիման վրա, հաղորդում է վճարային ընկերության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` այս տարվա ապրիլի 1–ին Առաքելյանը զբաղեցրել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը, իսկ 2015 թ.–ի փետրվարի–մարտ ամիսներին զբաղեցրել է ընկերության գործառնական տնօրենի պաշտոնը։

2010–2014 թթ.–ին նա զբաղեցրել է «Ղ–Տելեկոմ» ընկերության Վաճառքի և բաժանորդների սպասարկման վարչության պետի տեղակալի պաշտոնը։ 2005–2010 թթ.–ին զբաղեցրել է տարբեր պաշտոններ «Ղ–Տելեկոմ» ընկերության Վաճառքի բաժնում։

2005 թ.–ին աշխատել է «Համայնքային զարգացման ծրագրերի ղեկավարման գրասենյակ» պետական հիմնարկում` որպես գործերի կառավարիչ։

Սերգեյ Առաքելյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, ապա ստացել մագիստրոսի կոչում Հայաստանի ամերիկյան համալսարանում` ավարտելով «Արդյունաբերական ճարտարագիտություն և համակարգերի կառավարում» բաժինը։

«Idram» վճարային համակարգը հիմնադրվել է 2008 թ.–ի մայիսի 8–ին։ 2009 թ.–ի դեկտեմբերի 29–ին ընկերությունը ստացել է ՀՀ ԿԲ–ի արտոնագիրը («Դրամական փոխանցումներ իրականացնելու թիվ 13 արտոնագիր»)։

2012 թ.–ի մարտի 6–ին ՀՀ ԿԲ–ն առաջին անգամ «Idram»–ին տրամադրեց էլեկտրոնային փողեր թողարկելու թույլտվություն։ Ընկերության գործունեության նպատակն է զարգացնել ինտերնետ միջավայրում դրամական փոխանցումների իրականացման և ծառայությունների դիմաց վճարելու հնարավորությունները։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև