11.06.2015 14:51
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց իր բանկոմատների միջոցով քարտից քարտ փոխանցումների թվով երկրորդ ակցիայի արդյունքները, որն անց էր կացվում Visa ընկերության հետ համատեղ ապրիլի 1-ից մայիսի 31-ը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։
Համաձայն ակցիայի պայմանների` ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Visa քարտապանները նշված ժամանակահատվածում հնարավորություն ունեին կատարելու 3 անվճար փոխանցում ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած Visa քարտից ՎՏԲ-Հայաստան Բանկի կամ ցանկացած տեղական բանկի Visa քարտին բանկի 157 բանկոմատների միջոցով:
«Քարտից քարտ փոխանցումները կատարվում են շուրջօրյա, իսկ փոխանցված գումարը հասանելի է ստացողին հաշված վայրկյանների ընթացքում: Հաճախորդը կարող է չսահմանափակվել ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատանքային ժամերով և մասնաճյուղերի տեղակայմամբ և կատարել քարտից քարտ փոխանցումներ բանկի ոչ աշխատանքային օրերին և ժամերին: Այս ակցիայի արդյունքում քարտից քարտ փոխանցումների ծավալը առաջին ակցիայի արդյունքների համեմատ աճել է մեկուկես անգամ: Փոխանցումները կարելի էր կատարել ՀՀ դրամով, ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և եվրոյով», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ակցիայի շրջանակից դուրս ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներով քարտից քարտ փոխանցման համար միջնորդավճարը կազմում է 0.2%-1.5%` կախված քարտի տեսակից: Նմանատիպ փոխանցումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերին կարելի է կատարել նաև Հայաստանի, Վրաստանի և ԱՊՀ երկրների այլ բանկերի կողմից թողարկված քարտերից:
Բանկի բանկոմատների միջոցով քարտից քարտ փոխանցումն իրականացնելու համար անհրաժեշտ է` բանկոմատի մենյույում ընտրել փոխանցման ներքոնշյալ տարբերակներից մեկը` «Transfers to banks of RA» (փոխանցում ՀՀ բանկերի քարտերին), «Transfers to VTB cards» (փոխանցում ՎՏԲ-ի քարտերին), մուտքագրել ստացողի քարտի համարը, ընտրել փոխանցման արժույթը, մուտքագրել ուղարկվող գումարի չափը, հաստատել գործարքը:
Բանկոմատների միջոցով «Քարտից քարտ» ծառայության մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի www.vtb.am կայքի «Վճարային քարտեր» բաժնում:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: