12.06.2015 11:05
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունաստանի կառավարությունը հույս ունի վերջնական պայմանավորվածություն ձեռք բերել միջազգային վարկատուների հետ Եվրախմբի` հունիսի 18–ին կայանալիք հանդիպմանը, ուրբաթ հայտնել է Հունաստանի պետական նախարար Ալեկոս Ֆլաբորարիսը, հաղորդում է Փրայմը։
«Հույս ունեմ, որ համաձայնագիրը կունենանք շատ շուտով` Եվրախմբի հանդիպմանը հունիսի 18–ին»,– Ռոյթերսը մեջբերում է Ֆլաբորարիսի խոսքը։
Հունական պարտքերի վերաբերյալ ձգձգված քննարկումները նոր փուլ են մտել, երբ Արժույթի միջազգային հիմնադրամի բանակցողների թիմը նախօրեին ընդհատել է բանակցությունները Հունաստանի հետ լուրջ տարաձայնությունների մասին և լքել է Բրյուսելը։
Ավելի վաղ Հունաստանի հետ բանակցությունները Բրյուսելում, որոնց մասնակցում էին Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը, անցել են առանց «ճեղքումների»։ Աթենքը պետք է ներկայացնի բարեփոխումների լրամշակված տարւբերակը Եվրախմբի համաձայնեցմանը և հաստատմանը հունիսի 18–ին։
Հունաստանը բանակցություններ է վարում ԵՄ–ի և ԱՄՀ–ի հետ ավելի քան 240 միլիարդ եվրոյի պարտքի կարգավորման ուղղությամբ, որը գոյացել է 2010 և 2012 թվականներին դեֆոլտից բյուջեն փրկելուց հետո։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: