12.06.2015 14:58
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. «Արարատբանկը» ուրբաթ հայտարարել է 2 մլն դոլարի արժեկտրոնային ոչ փաստաթղթային կորպորատիվ պարտատոմսերի 9–րդ տեղաբաշխման մասին։
«2007թ.–ի սկսած` մենք թողարկում ենք պարտատոմսեր, որոնք այլընտրանքային բանկային ավանդ են։ Այս անգամ պարտատոմսերի ընդհանուր թիվը կազմում է 80 հազար, մեկ հատի անվանական արժեքը` 25 դոլար։ Շրջանառության ժամկետը կկազմի 36 ամիս, իսկ տոկոսադրույքը` 7,5 տոկոս»,– ասել է բանկի գործադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը։
Նրա խոսքով` պարտատոմսերի տեղաբաշխումը կսկսվի հունիսի 15–ին և կավարտվի հունիսի 26–ին։
Նա նաև նշել է, որ 2014թ.–ն Արարատբանկի համար հիմնականում հաջող է եղել, քանի որ բանկն արձանագրել է աճ ինչպես ակտիվների գծով, այնպես էլ վարկային պորտֆելի և պարտավորությունների` 11 տոկոսով։ Բանկի ընդհանուր կապիտալը տարեվերջին կազմել է 21,7 մլրդ դրամ, իսկ շահույթը` 2,8 մլրդ դրամ, այդ ցուցանիշն անցած տարի կազմել է 1,3 մլրդ դրամից պակաս։
Իր հերթին, NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի տնօրեն Կոնստանտին Սարոյանը ողջունել է պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը։
«Գոյություն ունի միտում, որ պարտատոմսերից տոկոսներն ավելի գրավիչ են դառնում, քան բանկային ավանդները։ Այդ հետաքրքրությունն անընդհատ աճում է»,– ասել է Սարոյանը։
Նա կոչ է արել ներդրողներին չկորցնել պահը և միջոցներ ներդնել պարտատոմսերում, մասնավորապես, Արարատբանկի։
Արարատբանկ» ԲԲԸ-ն (հանդիսանում է «Հայկապ» բանկի իրավահաջորդը) հիմնադրվել է 02.09.1991թ., 1996թ. հոկտեմբերի 31-ին բանկը ստացել է բանկային լիցենզիա թիվ 4։
2008թ. հունիսի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 25,1 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 5,3 մլրդ դրամ, 2008 թվականի առաջին կիսամյակին բանկի եկամուտը կազմել է 346,6 մլն դրամ։
Արարատբանկը 2009թ.–ի հունվարի 30–ին դարձել է NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի մասնակից։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: