ՀՀ ԿԲ–ն 2 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

12.06.2015 17:21
ՀՀ ԿԲ–ն 2 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 11-ին տեղի է ունեցել 2032 թվականին փետրվարի 17-ին մարվող պետական ուղենշային երկարաժամկետ (AMGB20172323) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Ինչպես հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը, տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 4 մլրդ 735 մլն դրամ, որից մրցակցային` 4 մլրդ 175 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 560 մլն դրամ:

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 722 698 491 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 16.1204 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 16.2100 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև