Հայաստանի ԿԲ–ն 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

15.06.2015 13:56
Հայաստանի ԿԲ–ն  500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 15-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական կարճաժամկետ AMGT2614C154 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 140 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 80 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 60 մլն դրամ:

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 471 325 762 դրամ:

Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.0338 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 12.1600 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 3 գործակալ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև