Հունաստանի ԿԲ–ն թույլ է տվել երկրի դուրս գալը Եվրագոտուց

17.06.2015 20:44
Հունաստանի ԿԲ–ն թույլ է տվել երկրի դուրս գալը Եվրագոտուց

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հունաստանին «չվերահսկվող ճգնաժամ» է սպասվում, եթե նրան չհաջողվի պայմանավորվել վարկատուների հետ լրացուցիչ ֆինանսավորման հարցում, գրում է The Wall Street Journal–ը` հղում անելով ազգային բանկի ամենամյա հաշվետվությանը։ Կարգավորիչը, այնուամենայնիվ, պնդում է, որ ունեցած տվյալներով, կողմերին հաջողվել է փոխզիջման հասնել վարկային համաձայնագրի հիմնական պարամետրերի շուրջ, հաղորդում է РБК–ն։

Բանկը կոչ է անում հունական իշխանություններին և միջազգային վարկատուներին հաղթահարել մնացած տարաձայնությունները, որոնք, ըստ նրա, անհաղթահարելի են ֆիսկալային տեսանկյունից։ «Համաձայնագիր չստորագրելը կնշանավորի ցավոտ միտման սկիզբ, որը սկզբից կհանգեցնի Հունաստանի դեֆոլտի, իսկ վերջում` եվրագոտուց երկրի դուրս գալուն և, ինչն առավել հավանական է, Եվրամիությունից»,– WSJ–ն մեջբերում է հունական ԿԲ–ի հաշվետվությունը։

Կարգավորիչն ընդգծել է, որ կառավարվող պարտքային ճգնաժամը, որը ներկայում վերահսկվում է, կարող է անվերահսկելի դառնալ, ինչը «զգալի ռիսկեր է կրում բանկային համակարգի և ֆինանսական կայունության համար»։ Վատագույն սցենարի հետևանք կարող է լինել խորը հետընթացը, բնակչության եկամուտների կտրուկ անկումը, գործազրկության էքսպոնենցիալ աճը և հունական տնտեսության փլուզումը, ասվում է փաստաթղթում։

Վարկատուները Հունաստանից պահանջում են տնտեսության քայլերի խստացում, մասնավորապես, պետպաշտոնյաների համար թոշակների կրճատում և հարկերի բարձրացում։ Հունական իշխանությունները վարչապետ Ալեքսիս Ցիպրասի գլխավորությամբ հրաժարվում են անցկացնել այդքան խորը բարեփոխումներ` վարկատուների պահանջները ստորացուցիչ անվանելով։

Բանակցությունների վճռական պահը կարող է դառնալ Եվրամիության գագաթնաժողովը հունիսի վերջին, նշում է WSJ–ը։ Նաև ամսվա վերջին Հունաստանը պետք է ԱՄՀ վարկով  1.6 մլրդ եվրո վճարել։ Ավելի վաղ հունական տնտեսության նախարար Գեորգիոս Ստաֆակիսը հավաստիացրել է վարկատուներին, որ երկիրը փող ունի հերթական տրանշի համար։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև