Ուլյուկաևը նշել է, թե որքան կարժենա դոլարը տարեվերջին

18.06.2015 14:17
Ուլյուկաևը նշել է, թե որքան կարժենա դոլարը տարեվերջին

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. ՌԴ էկոնոմիկայի զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի կարծիքով` հիմա ռուսական արժույթի փոխարժեքը «տատանվում է` պահանջարկին և առաջարկին համաձայն»։ Տարեվերջին, նրա կանխատեսմամբ, դոլարը կարժենա 50 ռուբլուց փոքր–ինչ ավել։

Ռուբլու արժեքը հիմա գտնվում է հավասարակշիռ նշանակության սահմանում, և տարեվերջին դոլարը կարժենա 50–60 ռուբլի, կարծում է ՌԴ էկոնոմիկայի զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը, հաղորդում է ՌԲԿ—ն։

Սանկտ Պետերբուրգի Միջազգային տնտեսական համաժողովին մասնակցող նախարարի կարծիքով` հիմա ռուսական արժույթի փոխարժեքը «տատանվում է` պահանջարկին և առաջարկին համաձայն»։

Ուլյուկաևն ավելի վաղ արդեն ներկայացրել էր նման գնահատականներ։ «50–ից փոքր–ինչ ավել ցուցանիշը փոխարժեքի համար հիմնարար նշանակությունների միջակայք է։ Այն կարող է լինել փոքր–ինչ ամուր, փոքր–ինչ թույլ, սակայն հիմա դոլարը պետք է արժենա մոտ 50 ռուբլի։ Եվ կարծում եմ, որ իրադարձությունները կզարգանան 50 ռուբլու շուրջ», – նշել է նա։

Այս շաբաթ ՌԴ ԿԲ նախագահ Էլվիրա Նաբիուլինան ևս հայտարարել էր ռուբլու փոխարժեքի դիրքի հավասարակշռության մասին` նշելով, որ «չարժե սպասել» ռուսական արժույթի լրացուցիչ ուժեղ թուլացման։

Հիշեցնենք, որ 2015 թ.–ի փետրվարից ռուբլին, որի փոխարժեքն ավելի վաղ կտրուկ նվազել էր, գրեթե 30 տոկոսով ամրապնդվեց դոլարի և եվրոյի նկատմամբ, ինչից հետո կարգավորիչն ակնկարկեց շուկային, որ նա չի ողջունի դոլարի դիմաց 50 ռուբլուց ցածր փոխարժեքը։ Մասնավորապես, ՌԴ ԿԲ–ն վերսկսեց արտարժույթի գնումը միջազգային պահուստները համալրելու համար։ Այս ամենի արդյունքում վերջին ամսում ռուբլին դոլարի նկատմամբ արժեզրկվեց 9 տոկոսով։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև