Հայաստանում ԱՊՊԱ փոխհատուցումների ծավալը հունվար–մայիսին կազմել է 3.4 մլրդ դոլար

18.06.2015 17:06
Հայաստանում ԱՊՊԱ փոխհատուցումների ծավալը հունվար–մայիսին կազմել է 3.4 մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2015 թվականի հունվար–մայիսին 3.4 մլն դրամի 16 423 ԱՊՊԱ փոխհատուցում են վճարել, ինչը 16 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ցուցանիշից։

Ինչպես նշված է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում, հաշվետու ժամանակահատվածում առավելագույն թվով ԱՊՊԱ փոխհատուցումներ է վճարել Ռոսգոսստրախ–Արմենիա ընկերությունը` 1 274,7 մլն դրամ։ Մոտ 739,5 մլն դրամ է կազմել են Ինգո Արմենիա ընկերության վճարումների ծավալը, իսկ Սիլ Ինշուրանս ընկերությունը վճարել է ավելի քան 364,7  մլն դրամի փոխհատուցում։ Միաժամանակ Ռեսո ընկերության վճարումների ծավալը կազմել է  361,6 մլն դրամ, իսկ Նաիրի Ինշուրանսինը` 339,2 մլն դրամ, իսկ Արմենիա Ինշուրանսինը` ավելի քան 248,2 միլիոն դրամ։ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի ԱՊՊԱ փոխհատուցումների վճարումների գումարը կազմել է 101,1 մլն դրամ։

Միաժամանակ միայն մայիսին բավարարված հայտերով փոխհատուցումների հայտերի թիվը կազմել է մոտ 3052 մլն դրամ, ինչը 2014 թվականի մայիսի ցուցանիշից պակաս է 121–ով։ Փոխհատուցումների միջին վճարը մայիսին կազմել է 208 882 դրամ։

2015 թվականի մայիսի 31–ի դրությամբ Հայաստանում ապահովագրվել է 433 935 տրանսպորտային միջոց, ինչը 1 593–ով ավելի է նախորդ ամսվա ցուցանիշից։

Ըստ Բյուրոյի տվյալների`փոխհատուցումների վճարման համար ներկայացված հայտերի թիվը հունվար–մայիսին կազմել է 16 423 միաժամանակ չբավարարված հայտերի թիվը կազմել է 369։

Բացի այդ, ներկայում վճարման ընթացքում են 61 131 հազար դրամի փոխհատուցումներ։

Միաժամանակ հունվար–մայիսին ապահովագրավճարների ծավալը կազմել է մոտ 8.4 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 8.8 տոկոսով։

Այսօր Հայաստանի ապահովագրական շուկայում գործում է վեց ընկերություն։

Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության ինստիտուտը Հայաստանում գործում է 2011 թվականի հունվարի 1–ից։

2006 թ.-ի հունվարի 1-ից հանրապետության ապահովագրական շուկան վերահսկում է ՀՀ ԿԲ-ն, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկողության համակարգը։ ($1-474,44 դրամ)։–0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև