ԱՊՊԱ հատվածի վնասաբերության ցուցանիշը Հայաստանում մայիսին նվազել է 1%–ով` մինչև 50%

18.06.2015 17:26
ԱՊՊԱ հատվածի վնասաբերության ցուցանիշը Հայաստանում մայիսին նվազել է 1%–ով` մինչև 50%

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. ԱՊՊԱ հատվածի վնասաբերության ցուցանիշը Հայաստանում 2015թ.–ի մայիսին կազմել է 50%` ապրիլի համեմատ կրճատվելով 1 տոկոսով, ասվում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում:

Միաժամանակ, Հայաստանի ապահովագրական հատվածի վնասաբերության ցուցանիշը ԱՊՊԱ մասով 2014թ.–ի մայիսին կազմել է 59.1%։

ԱՊՊԱ–ի վնասաբերության ընդունելի ցուցանիշը Հայաստանում կազմում է 75-78 տոկոսի միջակայքում` բեռնվածության 22–25% մակարդակի պայմաններում (ապահովագրավճարների նվազագույն կամ առավելագույն մակարդակ), որն ԱՊՊԱ համակարգի սակագների հաշվարկման հիմքում է։

2014 թվականի մայիսի 31–ի դրությամբ Հայաստանում ապահովագրվել է 433 935 տրանսպորտային միջոց, ինչը 1 593 –ով ավելի է նախորդ ամսվա ցուցանիշից։

Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման ինստիտուտը Հայաստանում գործում է 2011թ.-ի հունվարի 1-ից: 2006թ.-ի հունվարի 1-ից հանրապետության ապահովագրական շուկան վերահսկում է ՀՀ ԿԲ-ն, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկողության համակարգը։

Այսօր Հայաստանի ապահովագրական շուկայում գործում է վեց ընկերություն։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև