ԵԿԲ–ն եվրոպական բանկերին 73.8 մլրդ եվրոյի վարկեր է տրամադրել

18.06.2015 21:13
ԵԿԲ–ն եվրոպական բանկերին 73.8 մլրդ եվրոյի վարկեր է տրամադրել

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/.  Եվրոպայի կենտրոնական բանկը (ԵԿԲ) հինգշաբթի եվրագոտու բանկերին 73.8 մլրդ եվրոյի վարկեր է տրամադրել բանկերի երկարաժամկետ վարկավորման նպատակային ծրագրի (TLTRO) ընթացքում միջոցների բաշխման չորրորդ փուլի արդյունքներով, հայտնում է Vestifinance.ru–ն` հղում անելով կարգավորիչի մամուլի հաղորդագրությանը։

Գումարը նվազագույնն է ծրագրի ողջ գործողության ընթացքում։ 2014 թվականի սեպտեմբերին կայացած TLTRO առաջին ռաունդի շրջանակում ԵԿԲ–ն բանկերին տրամադրել է 82.6 մլրդ եվրոյի վարկեր, դեկտեմբերին` 129.8 մլրդ եվրոյի, մարտին` 97.8 մլրդ եվրոյի։ Չորս ռաունդում բանկերը ստացել են ընդամենը 384 մլրդ եվրո։

Ընդհանուր առմամբ ԵԿԲ–ն թույլ կտա բանկերին 4 տարի ժամկետով մինչև 400 մլրդ եվրոյի վարկ վերցնել նվազագույն տոկոսադրույքներով այս ծրագրի շրջանակում։

ԵԿԲ–ի ներկայիս կանոններով` TLTRO–ն ուղղակիորեն կապված է վարկավորման աճի հետ։ Բանկերը կարող են ընկերություններին և տնային տնտեսություններին տրված վարկերի (առանց հիփոթեքի) ծավալը գերազանցող գումար ստանալ սահմանված ժամանակահատվածում ոչ ավելի,  քան երեք անգամ։

2015 թվականի մարտից ԵԿԲ–ն բանկերին տրամադրում է 0.05 տոկոս վերաֆինանսավորման հիմնական տոկոսադրույքով միջոցներ։ Կենտրոնական բանկը հրաժարվել է այդ տոկոսադրույքով 10 ենթակետի պարգևավճարից, որը գանձվում էր առաջին երկու ռաունդում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև