Archives by Month:

Calendar:

  • Calendar

    June 2015
    M T W T F S S
    1234567
    891011121314
    15161718192021
    22232425262728
    2930  
  • Archive for June 19th, 2015

    Հայաստանում HSBCnet-ի միջոցով իրականացված վճարների ընդհանուր ծավալը 2015թ.–ի I եռամսյակում կազմել է 7,6 մլն դոլար

    Friday, June 19th, 2015

    Հայաստանի կորպորատիվ հաճախորդները HSBCnet-ի միջոցով 2015թ. առաջին եռամսյակի ընթացքում իրականացրել են ավելի քան 1400 մոբայլ վճարումներ, որոնց ընդհանուր արժողությունը կազմել է $7.6 մլն, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

    ՀՀ կառավարությունն առաջարկում է «պետական պարտք» հասկացությունից հանել ԿԲ–ի պարտքը

    Friday, June 19th, 2015

    Հայաստանի Ազգային ժողովն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ քննարկում է կառավարության ներկայացրած օրինագիծը, որը վերաբերում է «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուն, որոնցով նախատեսվում է «պետական պարտք» հասկացությունից բացառել Կենտրոնական բանկի պարտքը։

    Ուլյուկաև. հուլիսին ՌԴ ԿԲ տոկոսադրույքը նվազեցնելու ներուժ կա

    Friday, June 19th, 2015

    Հուլիսին դեռևս ՌԴ ԿԲ տոկոսադրույքի նվազման ներուժ կա, հայտարարել է ՌԴ էկոնոմիկայի զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը ուրբաթ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ։ Սբերբանկի ղեկավարն ակնկալում է, որ տոկոսադրույքի նվազեցման արդյունքը մինչև տարեվերջ կչեզոքացվի, գրում է Vestifinance.ru–ն։

    ՎՏԲ-Հայաստան բանկն ու Visa ընկերությունը մեկնարկում են «Ամառը ՎՏԲ-ի հետ» ամենամյա ակցիան

    Friday, June 19th, 2015

    ՎՏԲ-Հայաստան բանկը և Visa ընկերությունն անցկացնում են անկանխիկ վճարումները խթանող «Ամառը ՎՏԲ-ի հետ» հերթական արշավը, որի մասնակիցները կարող են մրցանակներ շահել։ Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունիսի 19–ին նվազել է 0,09%–ով և 1 դոլարի դիմաց կազմել 473,25 դրամ

    Friday, June 19th, 2015

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը հունիսի 19–ին, հունիսի 18–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,09 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել է 473,25 դրամ։

    ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 0,54 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 473,42 դրամ

    Friday, June 19th, 2015

    Հունիսի 19–ի դրությամբ Հայաստանի արտարժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, հունիսի 18–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,54 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 473,42 դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

    ԵվրԱզԷս–ի հակաճգնաժամային հիմնադրամը վերանվանվել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի

    Friday, June 19th, 2015

    Եվրասիական տնտեսական հանրության հակաճգնաժամային հիմնադրամը 2015 թվականի հունիսի 15–ից վերանվանվել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ), ասվում է հիմնադրամի կայքում։ Բացի ֆինանսական և ներդրումային վարկավորման, դրա միջոցներն այժմ կարող են օգտագործվել նաև Հիմնադրամի անդամ պետություններին դրամաշնորհների տրամադրման համար։

    Շուվալով. Ռուսաստանը AIIB–ում հավակնում է ղեկավար դիրքի

    Friday, June 19th, 2015

    Ռուսաստանը հավակնում է Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկում (Asian Infrastructure Investment Bank, AIIB) ղեկավար դիրքի, ՌԻԱ Նովոստիին հաղորդել է Ռուսաստանի Դաշնության առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը։