Շուվալով. Ռուսաստանը AIIB–ում հավակնում է ղեկավար դիրքի

19.06.2015 11:38
Շուվալով. Ռուսաստանը AIIB–ում հավակնում է ղեկավար դիրքի

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանը հավակնում է Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկում (Asian Infrastructure Investment Bank, AIIB) ղեկավար դիրքի, ՌԻԱ Նովոստիին հաղորդել է Ռուսաստանի Դաշնության առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը։

AIIB մտնելու որոշման մասին Ռուսաստանը հայտարարել է մարտի 28–ին` ելույթ ունենալով հարվակորեական Հայնան կղզում` Բոաոյում, տնտեսական համաժողովում։ Ռուսաստանը հիմնադիր երկիր է դարձել 2015թ.–ի ապրիլի 14–ին։

«Մենք հավակնում ենք ղեկավար դիրքերի»,– ասել է Շուվալովը։

Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը ստեղծվել է 2014թ.–ին Չինաստանի նախաձեռնությամբ։ Հոկտեմբերին բանկի հիմնադրման մասին համաձայնագիրը ստորագրել է 21 երկիր։ Բանկի կենտրոնակայանը, որի նպատակն է Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ենթակառուցվածքային նախագծերում ֆինանսավորումը, գտնվում է Պեկինում։ Կանոնադրական կապիտալը կազմում է 100 մլրդ դոլար։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև