ԵվրԱզԷս–ի հակաճգնաժամային հիմնադրամը վերանվանվել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի

19.06.2015 15:49
ԵվրԱզԷս–ի հակաճգնաժամային հիմնադրամը վերանվանվել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. Եվրասիական տնտեսական հանրության հակաճգնաժամային հիմնադրամը 2015 թվականի հունիսի 15–ից վերանվանվել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ), ասվում է հիմնադրամի կայքում։ Բացի ֆինանսական և ներդրումային վարկավորման, դրա միջոցներն այժմ կարող են օգտագործվել նաև Հիմնադրամի անդամ պետություններին դրամաշնորհների տրամադրման համար։

Համապատասխան որոշումներն ընդունել է Հիմնադրամի խորհուրդը 2014 թվականի հուլիսի 2–ի նիստում, և պահանջվել են Հիմնադրամի անդամ պետություններից ներպետական ընթացակարգերի անցկացում Հիմնադրամի հիմնադիր փաստաթղթերում փոփոխությունների կատարման մասին արձանագրությունների ստորագրման համար։

Զարգացման եվրասիական բանկը, որպես Հիմնադրամի կառավարիչ, հայտնում է նշանակած ընթացակարգերի հաջող ավարտի և նշված փոփոխությունների ժամանակավոր կիրառման մասին Արձանագրությունների ստորագրման պահից մինչև դրանց վավերացում։

Հայաստանում փոփոխություններն ուժի մեջ կմտնեն դրանց վավերացումից հետո։ Հիմնադրամի վերանվանումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության կապակցությամբ ԵվրԱզԷս–ի լուծարմամբ։ Հիմնադրամի քարտուղարության գործառույթներն Արձանագրություններին համապատասխան անցնում են ԵվրԱզԷս–ի ինտեգրման կոմիտեից Եվրասիական զարգացման բանկին, իսկ Հիմնադրամի դեպոզիտարիայի գործառույթները` Ռուսաստանի ԱԳՆ–ին։

Հիմնադրամի նոր անվանումն ամբողջովին արտացոլում է Հիմնադրամի հայեցակարգն ու գործունեության ուղղությունը, իսկ դրամաշնորհների տրամադրման հնարավորությունը Հիմնադրամի անդամ պետությունների` ավելի վաղ հնչեցրած պահանջի պատասխանն է։

Դրամաշնորհները կտրամադրվեն Հիմնադրամի զուտ շահույթի հաշվին սոցիալական ոլորտում պետական ծրագրերի ֆինանսավորման համար։

ԵԶԲ–ն միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրել են Ռուսաստանն ու Ղազախստանը 2006թ.–ի հունվարին` մասնակից պետությունների շուկայական տնտեսության զարգացմանը, նրանց կայուն տնտեսական աճին և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն աջակցելու նպատակով։ Բանկի մասնակից պետություններն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։

Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը 8.513 մլրդ դոլարի չափով հիմնադրվել է որպես ԵվրԱզԷս հակաճգնաժամային հիմնադրամ 2009 թվականի հունիսի 9–ին նույն վեց երկրների կառավարությունների կողմից։ Հիմնադրամի նպատակներն են` օժանդակության ցուցաբերում անդամ պետություններին ֆինանսական գլոբալ ճգնաժամի հետևանքները հաղթահարելու գործում, տնտեսական և ֆինանսական կայունության ապահովման հարցում, և տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների օժանդակության հարցում։

Հիմնադրամի անդամ պետությունները ԵԶԲ–ին օժտել են Հիմնադրամի միջոցների կառավարչի գործառույթներով և Բանկի հետ Հիմնադրամի միջոցների կառավարման մասին համաձայնագիր են ստորագրել։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև