Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունիսի 19–ին նվազել է 0,09%–ով և 1 դոլարի դիմաց կազմել 473,25 դրամ

19.06.2015 16:40
Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունիսի 19–ին նվազել է 0,09%–ով և 1 դոլարի դիմաց կազմել 473,25 դրամ

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը հունիսի 19–ին, հունիսի 18–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,09 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել է 473,25 դրամ։

Ֆոնդային բորսայի ներկայացրած տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է 9,2 մլն դոլարի (շուրջ 4,3  մլրդ դրամ) 45 գործարք։ Միաժամանակ հունիսի 19–ին NASDAQ OMX Արմենիայում եվրոյով գործարք չի իրականացվել։

Հունիսի 19-ի միջին շուկայական փոխարժեքներն են` 1 դոլարը` 473,42 դրամ, 1 եվրոն`  535,53 դրամ։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև