ՎՏԲ-Հայաստան բանկն ու Visa ընկերությունը մեկնարկում են «Ամառը ՎՏԲ-ի հետ» ամենամյա ակցիան

19.06.2015 17:14
ՎՏԲ-Հայաստան բանկն ու Visa ընկերությունը մեկնարկում են «Ամառը ՎՏԲ-ի հետ» ամենամյա ակցիան

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկը և Visa ընկերությունն անցկացնում են անկանխիկ վճարումները խթանող «Ամառը ՎՏԲ-ի հետ» հերթական արշավը, որի մասնակիցները կարող են մրցանակներ շահել։ Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Արշավին ինքնաբերաբար մասնակցում են ՎՏԲ-Հայաստան բանկի բոլոր Visa քարտապանները, ինչպես նաև այն հաճախորդները, ովքեր այդ ակցիայի շրջանակում ՎՏԲ-Հայաստան բանկի Visa քարտ ձեռք կբերեն:

Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում ՎՏԲ-Հայաստան բանկի Visa քարտերով վճարել ցանկացած գումարի գնումների և ծառայությունների դիմաց երկրի տարածքում և արտասահմանում գտնվող ցանկացած առևտրի և սպասարկման կետերում, ներառյալ` առցանց գնումները:

Արշավի արդյունքում ՎՏԲ-Հայաստան բանկի բոլոր այն քարտապանների միջև, ովքեր 300.000 ՀՀ դրամ և այն գերազանցող գումարի անկանխիկ գնումներ են կատարել մինչև սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում, հեռուստատեսությամբ ուղիղ հեռարձակմամբ կխաղարկվի 10 նվեր` 500.000 դրամ արժողությամբ:

ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսևը նշել է, որ համագործակցությունը Visa ընկերության հետ տարեցտարի ամրապնդվում է, և անցկացվում է արդեն վեցերորդ համատեղ արշավը:

«Փորձը ցույց է տալիս, որ խթանող արշավները մեծ ժողովրդականություն են վայելում մեր հաճախորդների շրջանում, զուգահեռ աճում է Visa քարտապանների թիվն ու անկանխիկ գործարքների ծավալը: Նշեմ, որ Հայաստանի բանկային շուկայում Visa քարտապանների քանակով մենք առաջին տեղում ենք և պահպանելու ենք մեր դիրքը», – ընդգծել է նա:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ.–ի ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:  -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև