Ուլյուկաև. հուլիսին ՌԴ ԿԲ տոկոսադրույքը նվազեցնելու ներուժ կա

19.06.2015 17:20
Ուլյուկաև. հուլիսին ՌԴ ԿԲ տոկոսադրույքը նվազեցնելու ներուժ կա

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. Հուլիսին դեռևս ՌԴ ԿԲ տոկոսադրույքի նվազման ներուժ կա, հայտարարել է ՌԴ էկոնոմիկայի զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը ուրբաթ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ։ Սբերբանկի ղեկավարն ակնկալում է, որ տոկոսադրույքի նվազեցման արդյունքը մինչև տարեվերջ կչեզոքացվի, գրում է Vestifinance.ru–ն։

«Ռուսաստանի բանկն անկախ մարմին է, սակայն կարծում եմ, որ դեռևս նվազման միտում կա», –նշել է Ուլյուկաևը` մեկնաբանելով նվազման հնարավորությունը հուլիսի 31–ին ՌԴ ԿԲ–ի տնօրենների խորհրդի հերթական նիստի ժամանակ։

Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆը նշել է, որ դրական է համարում տոկոսադրույքի հերթական նվազումը, սակայն արդյունքը մեկանգամյա կլինի։

«Ինչ վերաբերում է ԿԲ  տոկոսադրույքի նվազմանը, ապա, իհարկե, դա մեր պասիվների զգալի մասի էժանացում է, այդ պատճառով մեզ համար այն շատ դրական գործոն է», – հայտարարել է Գրեֆը։ «Սակայն պետք է հասկանալ, որ մենք գրեթե միաժամանակ որոշումներ ենք ընդունում տեղաբաշխման տոկոսադրույքի նվազման մասին` հաճախորդների ներգրավման ժամանակ ֆինանսական խոչընդոտները վերացնելու համար, քանի որ այսօր տեսնում ենք, որ վարկային ռեսուրսների նկատմամբ պահանջարկը թույլ է։ Ընդհանուր առմամբ մեկանգամյա դրական արդյունք կգրանցվի, սակայն կարծում եմ, որ այն տարվա ընթացքում կչեզոքանա»։

Ռուսաստանի բանկը հունիսի 15–ին 12,5 տոկոսից 11,5 տոկոսի է նվազեցրել առանցքային տոկոսադրույքը` նշելով, որ գնաճային ռիսկերի ժամանակ կրճատվում է տոկոսադրույքի հետագա նվազման ներուժը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև