Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 89,6 մլն դոլար

22.06.2015 15:29
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 89,6 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հունիսի 15–19–ն ընկած ժամանակահատվածում բանկերը գնել են շուրջ 89,6 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 473,93 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 8 մլն եվրո և մոտ 1 մլրդ ռուբլի, համապատասխանաբար, 533,36 դրամ և 8,66 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Միաժամանակ ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 87,7 մլն դոլար, 9,3 մլն եվրո և մոտ 171,6 մլն ռուբլի, համապատասխանաբար, 475,45 դրամ, 538,01 դրամ և 8,85 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2015թ.–ի հունիսի 8–14–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի` դրամով տրամադրած վարկերի ծավալը կազմել է շուրջ 33.8 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 39,7  մլն դոլար։ (1 դոլարը` 473,42 դրամ) –0–
։


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև