22.06.2015 15:52
![Հայաստանում գնաճը հունվար–մայիսին կազմել է 5% Հայաստանում գնաճը հունվար–մայիսին կազմել է 5%](http://www.armbanks.am/wp-content/uploads/2013/09/a0e42edcb71185c15268ea2a31c1a50c.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում սպառողական գները 2015 թ.–ի հունվար–մայիսին, 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են 5 տոկոսով։ «ԱՌԿԱ» գործակալությանը նման տվյալներ է ներկայացրել Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։
Միաժամանակ Հայաստանում 12–ամսյա գնաճը այս տարվա մայիսին կազմել է 5,1 տոկոս։
ԱՎԾ–ի տվյալներով` տնտեսական ակտիվության աճը 2015 թ.–ի հունվար–մայիսին, 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 2,7 տոկոս։
Ըստ պետբյուջեի` Հայաստանում գնաճը 2015 թ.–ին նախատեսված է 4 տոկոսի սահմանում (±1,5%), ՀՆԱ–ի աճը` 4,1 տոկոս։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: