Հարվարդի 5 ուսանողներ ամառային պրակտիկա կանցնեն Հայաստանի ԿԲ Դիլիջանի ուսումնական կենտրոնում

22.06.2015 16:02
Հարվարդի 5 ուսանողներ ամառային պրակտիկա կանցնեն Հայաստանի ԿԲ Դիլիջանի ուսումնական կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/. Հարվարդի համալսարանի հինգ ուսանողներ ամառային աշխատանքային պրակտիկա կանցնեն Հայաստանի Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում, հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը։

«Շարունակելով ձևավորված արդյունավետ գործակցությունը Հարվարդի համալսարանի հետ՝ ՀՀ կենտրոնական բանկն այս տարի ևս իրականացնում է ամառային աշխատանքային պրակտիկայի ծրագիրը Դիլիջանի Ուսումնահետազոտական կենտրոնում»,– նշվում է հաղորդագրությունում։ Անցած տարի ծրագրին մասնակցել են երեք ուսանողներ։

Ուսանողները հետազոտություններ են իրականացնում «Արտերկրից ուղարկված դրամական փոխանցումները՝ որպես ձեռնարկատիրության ֆինանսավորման աղբյուր», «Ապրանքային շուկայում գների փոխանցման մեխանիզմները», «Ինչպես Հայաստանը գրավիչ դարձնել Չինաստանի ներդրողների համար», «Եվրասիական տնտեսական միությունը և ընկերությունների վարքագիծը», «Սիրիահայերի ներhոսքի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա» թեմաներով:

Բոլոր ուսանողների պրակտիկան կազմակերպվել է ՀՀ կենտրոնական բանկի Տնտեսական հետազոտությունների վարչությունում:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև