Հայ տնտեսագետ. ԱՄՀ–ն ակնկալում է, որ ՀՆԱ–ի նկատմամբ Հայաստանի պետական պարտքը 2015 թ.–ին կկազմի 53,1%

22.06.2015 16:06
Հայ տնտեսագետ. ԱՄՀ–ն ակնկալում է, որ ՀՆԱ–ի նկատմամբ Հայաստանի պետական պարտքը 2015 թ.–ին կկազմի 53,1%

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է, որ 2015 թվականի վերջին Հայաստանի ՀՆԱ–ի և պետական պարտքի հարաբերակցությունը կկազմի 53,1 տոկոս, երկուշաբթի լրագրողներին ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։

Վկայակոչելով ԱՄՀ–ի տվյալները` Խաչատրյանը նաև նշեց, որ Հայաստանի այս ցուցանիշն այսօր ամենաբարձրն է տարածաշրջանի երկրների շրջանում։ Այսպես, 2015 թ.–ի վերջին ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքը կկազմի 11,9 տոկոս, Ղազախստանում` 17,2 տոկոս, Ռուսաստանում` 18,8 տոկոս, Ադրբեջանում` 21,6 տոկոս, Բելառուսում` 39,6 տոկոս, Վրաստանում` 42,4 տոկոս։ ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի մասնաբաժինը Հայաստանից բարձր է միայն Ղրղըզստանում (58,8 տոկոս) և Ուկրաինայում (94,1 տոկոս)։

«Մենք գտնվում ենք այն երկրների ցանկում, որոնք ոչ այնքան վատ վիճակում են։ Օրինակ, Վրաստանի պետական պարտքն այս պահին կազմում է 172 տոկոս, Իտալիայի պետական պարտքը` 133 տոկոս, Ճապոնիայինը` 246 տոկոս», – ասաց Խաչատրյանը։

Տնտեսագետի խոսքերով` ԱՄՀ–ն իր կանխատեսումներում նաև նշում է, որ 2020 թ.–ին ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցությունը Հայաստանում կանցնի օրենքով թույլատրելի շեմը` 60 տոկոս և կհասնի 62 տոկոսի։

«Ճիշտ է այն, որ Հայաստանն առաջիկա հինգ տարում կբարձրացնի իր պարտքի նշաձողը։ Մենք բացասական միտում ենք տեսնում։ Օրինակ` Հայաստանի պետական պարտքը 2007 թ.–ին կազմում էր ընդամենը 14,2 տոկոս, իսկ 2020 թ.–ին կկազմի 62 տոկոս», – ասաց Խաչատրյանը։

Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանի կանխատեսումներով` հանրապետության պետական պարտքը 2015 թ.–ի արդյունքում կկազմի 4,8–4,9 մլրդ դոլար։ Նրա խոսքերով` Հայաստանը 2014 թվականն ավարտել է 4,4 մլրդ դոլարի պետական պարտքով։ ՀՆԱ–ի և պետական պարտքի հարաբերակցությունը կազմել է 40,4 տոկոս։

Ազգային ժողովը երկուշաբթի արտահերթ նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունել է «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որը ներկայացրել էր կառավարությունը։ Փոփոխություններով նախատեսվում է «պետական պարտք» հասկացությունից հանել Կենտրոնական բանկի պարտքը։

Ավելի վաղ ՀՀ—ում ԱՄՀ–ի մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը, խոսելով խորհրդարանում քննարկվող այս օրինագծի մասին, նշել էր, որ ԱՄՀ–ի համար դա էական չէ։ Նրա խոսքերով` իր ուսումնասիրություններում ԱՄՀ–ն հաշվի կառնի կառավարության և ՀՀ ԿԲ–ի պարտքերի ընդհանուր թիվը։ Սանչեսը նաև ընդգծել է, որ Հայաստանի պետական պարտքն այսօր արդեն գտնվում է «ոչ հարմարավետ» միջակայքում։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև