Հայաստանի ԿԲ–ն տեղաբաշխել է 500 մլն դրամի կարճաժամկետ ՊԳՊ–ներ

22.06.2015 17:51
Հայաստանի ԿԲ–ն տեղաբաշխել է 500 մլն դրամի կարճաժամկետ ՊԳՊ–ներ

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի Կենտրոնական բանկը հունիսի 22–ին տեղաբաշխել է 500 մլն դրամի կարճաժամկետ ՊԳՊ–ներ։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են 13 շաբաթանոց AMGT13219157 պարտատոմսեր։

Ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 1 690 մլն դրամ, որոնցից 1 670 մլն դրամը` մրցակցային հայտերով։

Աճուրդին մասնակցել է 4 գործակալ։ Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 11.9623 տոկոս` 12.0225% սահմանային եկամտաբերությամբ։ Շահույթը տեղաբաշխումից հետո կազմել է 485 324 777 դրամ ($1 – 473.42 դրամ)։–0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև