Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունիսի 22–ին նվազել է 0,09%–ով և 1 դոլարի դիմաց կազմել 473,25 դրամ

22.06.2015 19:23
Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունիսի 22–ին նվազել է 0,09%–ով և 1 դոլարի դիմաց կազմել 473,25 դրամ

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը հունիսի 22–ին, հունիսի 19–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,09 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել է 473,25 դրամ։

Ֆոնդային բորսայի ներկայացրած տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է 10.1 մլն դոլարի (շուրջ 4,7 մլրդ դրամ) 64 գործարք։ Միաժամանակ հունիսի 22–ին NASDAQ OMX Արմենիայում եվրոյով գործարք չի իրականացվել։

Հունիսի 22-ի միջին շուկայական փոխարժեքներն են` 1 դոլարը` 473,08 դրամ, 1 եվրոն`  537.37 դրամ։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև