ԵԿԲ–ն կսատարի Հունաստանի բանկերին օգնության ողջ ծրագրի ընթացքում

23.06.2015 12:04
ԵԿԲ–ն կսատարի Հունաստանի բանկերին օգնության ողջ ծրագրի ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /ԱՌԿԱ/. Եվրոպայի կենտրոնական բանկը կշարունակի աջակցել Հունաստանի բանկային համակարգին, քանի դեռ գործում է օգնության միջազգային ծրագիրը երկրում, հայտնում է interfax.ru–ն։

Ինչպես պնդում է Հունաստանի կառավարությունում Bloomberg գործակալության աղբյուրը, այդ մասին ԵԿԲ–ի ղեկավար Մարիո Դրագին հայտնել է հույն վարչապետ Ալեքսիս Ցիպրասին Բրյուսելի բանակցություններում։ Դրագին ընդգծել է նաև, որ Հունաստանի և նրա վարկատուների միջև համաձայնագիրը պետք է արագ ստորագրվի։

Երկուշաբթի ԵԿԲ–ն մեկ շաբաթից էլ քիչ ժամանակահատվածում երրորդ անգամ ավելացրել է լիկվիդայնության հրատապ տրամադրման ծրագրի (Emergency Liquidity Assistance, ELA) ծավալները, այժմ դրանք կազմում են մոտ 88 մլրդ եվրո։

Եվրագոտու երկրների առաջնորդները Հունաստանի կառավարությանը 48 ժամ են տվել վարկատուների` բարեփոխումների ծրագրին վերաբերող պահանջները բավարարելու համար։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև